Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է մետրոպոլիտեն։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթև Խաչատրյանը։
Նա նաև մանրամասնել է, որ Հայկ Մարությանը մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարում մետրոպոլիտենի կայարաններում՝ ծանոթանալով առկա խնդիրներին։