Հայկ Մարությանը, Միշոն, Սոս Ջանիբեկյանը եւ Արմեն Ջիգարխանյանը նկարահանվել են Viva cell Mts-ի նոր գովազդային հոլովակում: Նման աստղային կազմ նկարահանելու համար կազմակերպությունը պետք է, որ մի կլորիկ գումար ծախսած լինի: Օրինակ` մեր տեղեկությունների համաձայն Alexandrapol գարեջրի գովազդի համար Արմեն Ջիգարխանյանին վճարել են 50 հազար ԱՄՆ դոլար: Հայտնի է, որ Հայկ Մարությանին նկարահանելը նույնպես թանկ հաճույք է, խոսքը գնում է մի քանի հազար դոլարների մասին: Միշոն ու Սոսն, իրենց հերթին, այսօրվա ամենացանկալի եւ հանրահայտ երիտասարդներն են: