տուն Աշխարհ Հայկական և ղրղզական համարանիշերով մեքենաների տերերին ժամանակ է տրվել

Հայկական և ղրղզական համարանիշերով մեքենաների տերերին ժամանակ է տրվել

306
0

2020 թվականի փետրվարի 1-ից օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենա ունեցող Ղազախստանի քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց տրանսպորտային միջոցը ժամանակավոր գրանցել երկրում՝ մինչև 2021 թվականի մարտի 1-ը հետաձգելով մաքսատուրքի վճարումը:

Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները`  նշվելով, որ ԵՏՄ երկրներից Ղազախստան ներմուծված և օտարերկրյա քաղաքացիների պատկանող մեքենաներն այդ երկրի քաղաքացիները կարող են շահագործել հավաստագրով:

Բացառություն են 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանից կամ Ղրղզստանից ներմուծված մեքենաները: Դրանք ներմուծվել են մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափով և չեն կարող վերահավաստագրվել:

Աղբյուրը գրում է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանից և Ղրղզստանից ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծումը Ղազախստանում բավական թանկ կարժենա՝ 2-ից մինչև 7 մլն տենգե (4.200-ից 18.500 դոլար):

Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ավելի քան մեկ տարի երկրում գտնվող հայկական և ղրղզական համարանիշերով ավտոմեքենաները կա՛մ պետք է հեռացվեն երկրից, կա՛մ գրանցվեն:

Իրավապահների  այս հայտարարությունը լայն արձագանք էր գտել ավտովարորդների շրջանում:

Օտարերկրյա համարանիշերով մեքենաների տերերը պատրաստվում են վաղը՝ հունվարի 31-ին հավաքներ անցկացնել Ղազախստանի 12 քաղաքներում: