Կալիֆոռնիայի Դաշնային դատարանը «Հայկական ուժ» գործի շրջանակներում ձերբակալված Կարո Երկանյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման, թեպետ դատախազը պահանջել էր 100 տարվա ազատազրկում:
Իրավապահների խոսքերով` «Հայկական ուժը» ձևավորվել է 1980-ականներին Հայաստանից և ԽՍՀՄ նախկին Հանրապետություններից ԱՄՆ տեղափոխվածների միջոցով: Սեպտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ 59 հոգի մեղավոր է ճանաչվել այն մեղադրանքներով, որոնք առաջադրվել է «Հայկական ուժին»:
ԱՄՆ իրավապահները գործը հարուցել էին 2011 թվականի փետրվարին` իրականացնելով լայնամասշտաբ գործողություններ և ձերբակալելով ավելի քան 70 մարդ, որոնց մեղադրանք էր առաջադրվել140 կետերով :