Լոնդոնում Christie’s աճուրդի տունը «Ռուսական արվեստի գլուխգործոցների» համատեքստում աճուրդի է հանել հայտնի նկարիչների գործերը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Աճուրդի հիմնական ցուցանմուշները կցուցադրվեն Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսում: Ցուցանմուշների շարքում է նաև Հովհաննես (Իվան) Այվազովսկու նկարը:
«Եվս մեկ ցուցանմուշ է Այվազովսկու 1873-ի «Մայրամուտը Իսկյայում» նկարը, որում նկարիչը պատկերել է իր նախընտրած վայրերից մեկը»,- ասված է «Интерфакс»-ի հրապարակման մեջ:
Այվազովսկու «Մայրամուտը Իսկյայում» նկարը գնահատվել է 300-500 ֆունտ ստերլինգ: