տուն Հասարակություն Առողջապահություն Հայկական համագումարը հորդորում է աջակցել Ամերիկյան Կարմիր խաչի` արյուն նվիրաբերելու ծրագրին

Հայկական համագումարը հորդորում է աջակցել Ամերիկյան Կարմիր խաչի` արյուն նվիրաբերելու ծրագրին

227
0

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հորդորում է բոլոր ամերիկահայերին սատարել Ամերիկյան Կարմիր խաչը և օգնել փրկել կյանքեր՝ արյուն հանձնելով:

 «Կարմիր խաչը հասել է հայ ժողովրդին փրկությանն անցյալ 100 և ավելի տարիների ընթացքում»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Կարմիր խաչն աջակցում էր հայ ժողովրդին, երբ նրա հիմնադիր և բարերար Կլարա Բարտոնը օգնություն բերեց Միացյալ Նահանգներից՝ ի պատասխան Համիդյան ջարդերի: Կարմիր խաչն աջակցում էր հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության ժամանակ և Ամերիկյան Կարմիր խաչն առաջին միջազգային արձագանքման թիմերից էր, որը ժամանեց Հայաստան` 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,– շարունակեցին համանախագահները:

1991թ.-ի մարտին Ամերիկայի հայկական համագումարի կողմից համահովանավորվող նվիրատվության արարողությանը, Ամերիկայի Կարմիր խաչի այն ժամանակվա նախագահ Էլիզաբեթ Դոլը բացեց Հայաստանի կողմից նվիրաբերված հուշարձան` ի երախտագիտություն 1988թ.-ի երկրաշարժին հաջորդած տարիներին Ամերիկայի օգնության ջանքերի:

«COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված այս աննախադեպ ժամանակներում ամերիկահայերը կարող են իրենց գնահատանքն արտահայտել Կարմիր խաչին՝ արյուն հանձնելով և օգնելով համաճարակից տուժած իրենց հայրենակից ամերիկացիներին և առաջնագծում աշխատող բուժանձնակազմին, ովքեր հոգում են իրենց հիվանդների հրատապ կարիքները»,– եզրափակեցին համանախագահները:

Կլարա Բարտոնի կողմից 1881թ.-ին հիմնադրված Ամերիկյան Կարմիր խաչը նվիրված է եղել ծառայելու կարիքավոր մարդկանց: Կարմիր խաչը ստացավ իր առաջին կոնգրեսական կանոնադրությունը 1900թ.-ին և մինչ օրս դաշնային կառավարության կողմից նրան հանձնարարված է ծառայություններ մատուցել ամերիկյան զինված ուժերի անդամներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տրամադրել աղետներից օգնություն Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում:

Ամերիկայի հայկական համագումար