տուն Լուրեր Հայկական կողմը կարող է համաձայնել Էրդողանի առաջարկին միայն մեկ պայմանով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայկական կողմը կարող է համաձայնել Էրդողանի առաջարկին միայն մեկ պայմանով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

117
0

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press club

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ հայկական կողմը կարող է համաձայնել Ցեղասպանության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարության մեջ ներկայացված առաջարկին միայն մեկ պայմանով:

«Նրանց առաջարկինˋ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, հայկական կողմը իհարկե կարող է համաձայնել այն պայմանով, եթե կլինի ճանաչում, եւ պատմաբանների հանձնաժողովը կարող է ուսումնասիրելˋ բացառությամբ Ցեղասպանության կատարման պատճառները, իրականացման մեխանիզմները, ձեւերը: Բայց ոչ երբեք կասկածի տակ դնելու Ցեղասպանության եղելությունը»,-ասաց քաղաքագետը:

Այն, որ հայտարարությունը ներկայացվել է 8 լեզուներով, ըստ Հրանտ Մելիք Շահնազարյանի, խոսում է այն մասին, որ հասցեատերը ամենևին հայերը չեն, այլ միջազգային հանրությունը, որին փորձում են տանել քննարկումների՝ իրենց հարմար ուղղությամբ: