տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». 230 միլիոն անիմաստ կառույցի և անիմաստ ծախսերի համար

«Հայկական Ժամանակ». 230 միլիոն անիմաստ կառույցի և անիմաստ ծախսերի համար

75
0

hj«Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ Երևանի Օրբելու 23 հասցեում տեղակայված նախկին կայազորային հոսպիտալը տրվեց «Հայաստանի պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ին։

Այսօրվա նիստում կառավարությունը իր պահուստային ֆոնդից 230 միլիոն դրամ կհատկացնի այդ շենքը, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումների մեջ, «վերակառուցելու և արդիականացնելու» համար։ Թե ինչպես են «արդիականացնելու» այդ «ակադեմիան» պարզ է դառնում ձեռք բերվելիք գույքի անվանումներից, քանակից և գնից։ Օրինակ՝ 52 հազար դրամ ծախսվելու է ատամի մածուկ գնելու համար և ևս 105 հազար դրամ՝ 70 հատ ատամի խոզանակ գնելու համար։ 60 «կոմպլեկտ» սուրճի սպասքի համար կծախսվի 192 հազար դրամ։ Նույնքան թեյի սպասքը հարկատուներիս վրա կնստի 210 հազար դրամ։ Ձեռք բերվելիք 28 հատ էլեկտրական թեյնիկների համար կհատկացւ|ի 700 հազար դրամ։ Դե թեյելուց ու սրճելուց հետո մեր կառավարման ակադեմիկները պետք է լոգանք ընդունեն, ուստի ձեռք կբերվի 20 հատ լոգանքի սրբիչ՝ 440 հազար դրամ ընդհանուր արժեքով (22 հազար դրամ յուրաքանչյուրը)։ Կառավարման ակադեմիական ստիլը պարտադրում է ձեռք բերել 780 ծաղիկների սածիլներ՝ 663 հազար դրամ ընդհանուր արժեքով, 800 թաղարային բույսեր՝ 720 հազար դրամ ընդհանուր արժեքով, 500 հազար դրամով ձեռք է բերվելու 500 հատ ծառ և թուփ։ Մի խոսքով, նախկին սովետական «ՎՊՇ»-ների («Վիսշայա պարտիյնայա շկոլա») ավանդույթը՝ անիմաստ կառույց-անիմաստ ծախսեր և այդ ամենը հարկատուների հաշվին, պահպանվում է ամբողջությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here