տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». 2014–ի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը

«Հայկական Ժամանակ». 2014–ի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը

97
0

 

hj«2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը։ Այս տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով 2008-ից հիմնադրված կենտրոններում (կոչվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն և աջակցություն են տրամադրում։

Կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը։ Սա նշանակում է, որ գործազուրկ կդառնան Երևանում և տարբեր մարզերում թվով 11 ՇՊԱԿ-ների աշխատակիցները՝ մոտ 40 իրավաբաններ։ Կենտրոնները գործարկող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Մադոյանը երեկ հրաժարվել է փակման մասին մեր թղթակցի հարցին պատասխանել. «Երբ մեր կայքում այս մասին հաղորդագրություն տեղադրենք, կարող եք ձեր հարցերի պատասխանները ստանալ»,-փոխանցել է նա խոսնակի միջոցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here