«ՏAՏ սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն և տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի, հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով։
Պարզվում է` այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում երեքից ավելի գտնվեն, ՏAՏ-ը նորերը կներկրի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։