«Երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանին գազի դիմաց պարտք է 300 միլիոն դոլար։ Այդ պարտքը կուտակվել է 2011 թվականից, երբ ՌԴ-ն թանկացրել էր գազը։
Անցած երկու տարիներին սակայն, նույն Արմեն Մովսիսյանը մինչև 2013 թվականի մայիսը բազմիցս հայտարարել է, թե ՌԴ-ից մատակարարվող գազի գինը չի փոխվել։ Ու քանի որ ՌԴ-ից ստացվող գազը թանկացած է եղել, իսկ ներքին սպառման գինը մնացել էր նույնը, կուտակվել է հսկայական պարտք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։