տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Վհուկների որս դատախազությունում

«Հայկական Ժամանակ». Վհուկների որս դատախազությունում

166
0

 

հժամ«ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում։ Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա։ Երեկ «Առավոտը» գրեց, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը։ Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից հարցրեցինք՝ այլ արդեն ոչ հայեցողական պաշտոններից հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա»։ Հարցին՝ վհուկների որս դատախազությունում սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ վհուկների որս»։ Իրականում, վհուկների որսի՝ համակարգում սպասում են։ Իսկ մինչ այդ արդեն խոսվում է ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունների ընդլայնման մասին։ Արդեն Աժ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով էլ նախատեսվում է դատախազության լիազորությունների ավելացումը։

Երեկ մեզ հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ Հրայր Ղուկասյանը, ով ևս աշխատել է նախագծի վրա, ասաց, որ իրականում իրենք փորձել են հավասարակշռել 4 սուբյեկտների լիազորությունները՝ դատախազներինը, քննիչներինը, քննչական մարմնի դեկավարինը և հետաքննության մարմնինը։ Նոր նախագծով, որն արդեն Աժ-ում է, սահմանվում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացնում է դատախազը։ Այժմ դա կարող էր անել նաև քննիչը։ «Հիմա քննիչը պետք է միջնորդություն տանի դատախազին ու դատախազը իրավասություն ունի միայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել։ Մյուս կողմից, դատախազի որոշ լիազորություններ կրճատվել են, օրինակ, կապված քննչական գործողություններին մասնակցելու հետ։ Հիմա ին֊քը չի կարողանալու արդեն քննչական գործողություններին մասնակցել, այլ միայն նրանք, որոնք կապված են քննության հետ կամ այն գործողությունների, որոնք իր հանձնարարությունների արդյունքում են կատարվում»,–փաստաբանի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here