«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է բացել և ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» է:
Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ մեր տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման և մնում մինչև աշխատանքային օրվա ավարտը։
Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ էլ աշխատավարձ են ստանում։ Աշխատանքից ուշացողներին էլ Ղուկասյանը չի հանդուրժում։ Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հերքել է նման «քաղաքապետարանի» գոյությունը, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Վարդան Ղուկասյանը հիմա զբաղված է ծրագրերի մշակմամբ հանուն գյումրեցիների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։