տուն Մամուլ «Հայկական Ժամանակ».Սփյուռքով դեպի մաքսային

«Հայկական Ժամանակ».Սփյուռքով դեպի մաքսային

141
0

hjԵրեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում «Yerevan Show-2013» ոսկերչական միջազգային ցուցա­հանդեսի շրջանակներում տեղի է ունեցել «Ոսկեգործու­թյան ոլորտի արդի վիճակը, խնդիրներ և ֊հեոանկարնկր» խորագրով համաժողովը, որի ժամանակ ուշագրավ հայ­տարարությամբ է հանդես եկել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը: Ողջունելով աշխար­հի չորս ծայրերից Երեւան ժամանած հայ ոսկերիչներին՝ փոխնախարարը նրանց «աչքալուսանք» է արել Հայաս­տանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հեռանկա­րի առթիվ՝ նշելով, որ դա ֆանտաստիկ հնարավորու­թյուն է տալու ոսկերչական ընկերություններին՝ բիզնեսի զարգացման համար: «Հայաստանը Ռուսաստանի, Ղա- զախստանի եւ Բելաոուսի հետ մտնում է Մաքսային միու­թյուն, ինչը ձեզ համար 300 միփոնանոց շուկա մտնելու ֆանտաստիկ հնարավորություն է: Դուք հնարավորություն կունենաք առանց մաքսային տուրքերի ձեր աշխատանքը ներկայացնել նաեւ Ռուսաստանում կամ ձեոք բերել, ասենք, Յակուտիայի ադամանդն առանց մաքսային տուրքերի»,֊ոսկերիչներին ասել է փոխնախարարը: Իսկ ահա Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գետրգյանը ներկաներին ավե­տել է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոս­տացել է օգնել բոլորին ՀՀ քաղաքացիություն եւ ՀՀ քաղա­քացու անձնագիր ստանալ, որպեսզի ոսկերիչները կարո­ղանան առանց վիզայի գալ Հայաստան եւ Ռուսաստան: «Քանի որ Ռուսաստան Հայաստանից գնում են առանց վիզայի»,֊ավելացրել է Գետրգյանը: Այս ամենն, իհարկե, հիանալի է հնչում, սակայն կա մի փոքր, շատ փոքր նրբու­թյուն. Հայաստանը ոչ միայն դեռ չի մտել Մաքսային միու­թյուն, այլ այս ելույթներից ժամեր առաջ ռուսական «Հայ- լուրով» հանդիսավոր հայտարարվեց, որ չի էլ մտնի: Ու ընդհանրապես, եթե Մաքսային միության թեման չլիներ, ինչո՞վ պետք է ոգեւորեին ՀՀ իշխանություններն աշխար­հասփյուռ հայ ոսկերիչներին Հայրենիքում բիզնես զար­գացնելու համար: Ցավոք, սա այն դեպքերից է, երբ հար­ցը պատասխանի կարիք չունի:

Հ.Գ. Նույն համաժողովի ժամանակ բացի սփյոտքահայ ոսկերիչներին Մաքսային միություն հրավիրելը, մեկ այլ սենսացիոն հայտարարություն կ է հնչել: Մփյոտքի նա­խարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաս­տանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ու­նեցած հաջողություններով ե. իր մտավոր կարողություն­ներով չորրորդն է աշխարհում: Մեր թղթակիցը երեկ հա֊ մացանցում փորձում էր սփյուռքի նախարարի այս հայ­տարարությունը հիմնավորող որևէ նյութ գտել: Այն, ինչ կարողացավ գտնել հետևյալն էր. 2012թ.-ին Հայաստա­նը 4-րդ տեղում է եղել կիբերվտանգավոր երկրների շար­քում: Ամենավտանգավոր երկրների պատվավոր եռյակը կազմել են Ռուսաստանը, Տաջիկստանն ու Մդրբեջանը: Այնպես որ, Մփյոտքի նախարար Հրանուշ Հակոբյանը *ոնց որ լրիվ խաոնել ա սաղ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here