տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Սերժին չէ, բայց սիմվոլին ծափ են տալիս

«Հայկական ժամանակ». Սերժին չէ, բայց սիմվոլին ծափ են տալիս

188
0

«hj Հայաստանի գրողների միությունն արդեն նոր նախագահ ունի: Հոկտեմբերի 20-ին կայացած  արտահերթ համագումարում  այդ պաշտոնում , ինչպես և կանխատեսվում էր, ընտրվել է  բանաստեղծ, ՀԳՄ  նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Քվեարկությունը կիսով չափ է բաց եղել, իսկ թեկնածուների համար ապահովված չի եղել հավասր պայմաններ: Բանն այն է, որ այս անգամ ընտրելու իրավունք է ընձեռվել  նաև ԼՂՀ և Սփյուռքի գրողներին  և նրանց հեռական քվեարկությունը բաց է ստացվել : Բացի այդ թեկանծուների մի մասը առաջադրվել է նախօրոք, մյուս մասը համագումարի ընթացքում : Վերջիններս այդպիսով զրկված են դրսից ձայն ստանալու հնարավորությունից: ՀԳՄ համագումարի ընթացքում ընթերցվել է նաև Սերժ Սարգսյանի ուղերձը, որին  հետևել են ժլատ ծափահարություններ: Ծափ չտվող գրողներից մեկը հանդիմանել է  կողքի ընկերոջը ակտիվություն ցուցաբերելու՝ այսինքն  ծափահարելու համար, վերջինս էլ արդարացել է , թե՝ «Նախագահի սիմվոլին եմ ծափ տալիս, Սերժին չէ»,- գրում է թերթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here