տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, ամսական 3 հազար ԱՄՆ...

«Հայկական Ժամանակ». Պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում

95
0

hj«Բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պատգամավորների աշխատավարձերի բարձրացման փաթեթի քննարկումից հետո Աժ-ում «ուրույն» խոսակցություններ են պտտվում։ (Հիմնավորումներից մեկը պատգամավորների անկախության ապահովումն էր)։

Խորհրդարանականներն այս առիթով «բացահայտում» են, որ ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, բացի իրենց օրինական աշխատավարձից ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում հայրենի իշխանությունից։

Երեկ, երբ մեր թղթակիցն այս տեղեկության իսկությունը փորձել է ճշտել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանից, նա ասել է. «Ես ոչ մի կոպեկ ոչ մի տեղից չեմ ստանում, բացի իմ աշխատավարձից։ Կարող եմ երդվել նույնիսկ չնայած երդումը կատեգորիա չէ։ Ես անկեղծ պատասխանում եմ, որ Ազգային ժողովից ստանում եմ բացառապես իմ աշխատավարձը»։ Եվ այնուամենայնիվ, մեր տեղեկություններով իրենց ղեկավարությունից ամսական օգնություններ ստանում են նաև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցության ոչ մեծահարուստ պատգամավորները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here