Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը երկու երկրների գերատեսչությունները գնահատել էին որպես պետական դիվանագիտության հետ առնչություն ունեցող մարդիկ շատ արագ հասկացան, որ այն ոչ ձեւով, ոչ բովանդակությամբ չի համապատասխանում պետական այցի չափանիշներին: Պետական այցը դիվանագիտական հարաբերությունների, երկու երկրների հարաբերությունների ամենաբարձր մակարդակն է խորհրդանշում, ինչը ենթադրում է բացառիկ հարգանք հյուրընկալող երկրի պետականության նկատմամբ:
Այն փաստը, որ ՌԴ նախագահը ՀՀ կատարած պետական այցը սկսել է ոչ թե պետության մայրաքաղաք Երեւանից, այլ ոուսական ռազմակայանի տեղակայման քաղաք Գյումրիից, ոչ կոռեկտ վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, էլ չենք ասում, որ պետական այցի տրամաբանությամբ, այցելությունը սեփական ռազմակայան նոնսենս է: Պետական այցերի հաջորդ ամենակարետր առանձնահատկությունն այն է, որ այցելող կողմը սովորաբար շփումներ է ունենում ընդունող երկրի խորհրդարանի ներկայացուցիչների հետ, եթե ոչ խորհրդարանում ունեցած ելույթի, գոնե խորհրդարանական ոսպերի հետ հանդիպման տեքսով: Վ, Պուտինի այցի ընթացքում այս նրբությունը չպահպանվեց:
Պետական այցերի հաջորդ կարեւոր առանձնահատկությունը համատեղ մշակութային միջոցառումն է, որ խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը: Նման միջոցառում Պուտինի այցի ընթացքում տեղի ունեցավ: Երեւանում բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձան: Այդ միջոցառմանը մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Չէր մասնակցում Վլադիմիր Պուտինը. այդ պահին նա նույնիսկ չէր եկել Հայաստան: Ու եթե հաշվի առնենք, որ միջոցառումը նախատեսված էր ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում, նրա բացակայությունն արդեն խոսուն փաստ է:
Պետական այցերը ունեն եւս մի կարեւոր առանձնահատկություն. հյուրընկալվող նախագահը պետք է գիշերի հյուրընկալող երկրում: Ընդ որում, հատուկ հարգանքի նշան է համարվում, եթե նախագահը գիշերում է ընդունող երկրի նախագահի տանը, չնայած՝ ընդունված է նաեւ, որ հյուրընկալվող նախագահը կարող է գիշերել իր երկրի դեսպանատանը կամ դեսպանի առանձնատանը: Նման բան, սակայն, նույնպես տեղի չունեցավ, ասում են, Պուտինը սպասել է ընդամենը, որ օրը փոխվի, այսինքն՝ Երեւանից մեկնել է դեկտեմբերի լույս 3-ի գիշերը, ժամը 1-ին:
Հայաստանի պետական արարողակարգը ունի եւս մեկ կարեւոր նրբություն՝ այցելությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում, սակայն, արարողակարգի այս կետը նույնպես չի պահպանվել:
Ի դեպ, շատ հաճախ պետական այցերը ենթադրում են նաեւ նախագահների ոչ ֆորմալ շփումներ ժողովրդի հետ, իսկ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում շատ գյումրեցիներ բարդությունների հանդիպեցին իրենց տուն գնալիս, նրանց ճանապարհներն արգելափակել էին: Եթե սրան ավելացնենք նաեւ Վ. Վ. Պուտինի սառը եւ անհաղորդ պահվածքը, պատկերն ավելի տխուր է դառնում: Ի՞նչ է այս ամենը նշանակում: Ինչ մեկնաբանություն էլ տանք, եզրակացությունը անխուսւսփելի է. հայ-ռու- սական հարաբերությունները լավ վիճակում չեն, այն իմաստով, որ Մոսկվայում բավարար հարգանք չունեն Հայաստանի պետականության նկատմամբ: Այս պահին պատճառներն էական չ