Չի բացառվում, որ Երևանի Շահումյան հրապարակի հարակից պուրակում առաջիկայում եկեղեցի կառուցվի՝ հանրային գոտու ու կանաչ տարածքների հաշվին։ Երեկ այս մասին ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որոնք պաշտոնապես չեն հերքվել։
Հաշվի առնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում եկեղեցի կառուցելու անհրաժեշտության մասին ժամանակին խոսել է նաև Սերժ Սարգսյանը, այդ լուրերը խիստ հավաստի են թվում։
Ըստ Սարգսյանի, նոր եկեղեցին կոչվելու է Սրբոց նահատակաց Եկեղեցի։ և այդպիսով, կստացվի, որ Երևանի եկեղեցիների թիվը կհանի 21-ի։ Միայն Կենտրոնում այսօր գործում է 5 եկեղեցի՝ Սբ. Սարգիս , Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Հովհաննես Մկրտիչ, Սբ. Զորավոր Աստվածածին, Սբ. Կաթողիկե։ Վերջինի հարևանությամբ, ի դեպ, կառուցվում է Ամենայն հայոց կաթողիկոսի Երևանյան նստավայրը, ինչի համար ժամանակին քանդվեց լեզվի տեսչության հուշարձան շենքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։