տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Նախկին ոստիկնապետի որդու ոստիկան թիկնապահները

«Հայկական Ժամանակ». Նախկին ոստիկնապետի որդու ոստիկան թիկնապահները

136
0

hj««Ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տված Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, նշել է, որ ՀՀ ոստիկանության հետ ունի համպատասխան պայմանագիր իրեն թիկնապահ տրամադրելու համար։

Նա նշել է, թե իրեն կցված էին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Շահվերդյանը և Նելսոն Հակոբյանը։ «Նրանք ինձ հետ են լինում երեկոյան ժամերին և բանկային գործարքների ժամանակ։ Նրանք ինձ հետ մեքենայով շրջում են, նշեմ նաև, որ եթե որևէ տեղ ենք գնում, ապա նրանք մեքենայից դուրս չեն գալիս և սպասում են մեքենայի մեջ»,-իր ցուցմունքում նշել է Արմեն Նազարյանը։

Երեկ նշվածի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ոստիկանություն, թե ի՞նչից ելնելով է ոստիկանությունը Արմեն Նազարյանին թիկնապահ տրամադրել, երբվա՞նից է տրամադրվել այդ ծառայությունը և ի՞նչ պայմաններով։ Ներսես Նազարյանին աշխատանքից հեռացնելուց հետո արդյո՞ք ոստիկանությունը շարունակել է Արմեն Նազարյանին նման ծառայություն մատուցել։ Սպասում ենք պատասխանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here