տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Մաշտոցի պողոտայում 20 ձերբակալվածներից մեկը այդ օրը տանից դուրս է...

«Հայկական Ժամանակ». Մաշտոցի պողոտայում 20 ձերբակալվածներից մեկը այդ օրը տանից դուրս է եկել թոշակի հարցերը լուծելու ու տուն չի վե

113
0

 

hj«Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ընդհարումների և պայթյունների հետևանքով 20 ձերբակալվածներից մեկը 48–ամյա Ալբերտ Մարգարյանը այդ օրը տանից դուրս է եկել թոշակի հետ կապված հարցեր լուծելու ու տուն չի վերադարձել։
Ընկերուհու փոխանցմամբ Մարգարյանը զանգահարել է իրեն և ասել, որ ինչ-որ պայթյուններ ու վեճեր են Մաշտոցի պողոտայում և իրեն չգիտես ինչու բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

Երեկ ողջ օրը բոլոր ձերբակալվածները հարցաքննությունների են ենթարկվել։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից 10-ին արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here