Եվրամիություն-Հայաստaն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այս տարվա նիստը, որ պետք է տեղի ունենար երեկ եւ նախորդ օրը (հոկտեմբերի 28-29-ին) Երեւանում, ձախողվել Է Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների չժամանելու պատճառով: Քվորում չկար, նիստը չի կայացել: Այն, որ նիստը չի կայանալու, արդեն հայտնի Էր, եւ այդ մասին «Հժ»-ն գրել Էր դեռ անցյալ շաբաթ: Այս գիշեր, սակայն, Երեւան Է ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը, ով այսօր հանդիպումներ Է ունենալու Սերժ Սարգսյանի, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական ուժերի հետ: Հւսյաս- տանյան պատվիրակությունից միայն պատվիրակության ղեկավար Աամվել Ֆարմանյանն Է այս ընթացքում շփվելու պարոն Ցաբրնոխի հետ, իսկ պատվիրակության մնացած անդամները հարցերը քննարկելու են պաշտոնական ճաշի ընթացքում, որը նախատեսված Է վաղը: Չնայած հանձնաժողովի եվրոպացի անդամները չեն եկել, որպեսզի նիստը տապալեն՝ Ցաբրնոխի հետ Երեւան են ժամանել Եվրոխորհրդարւսնի մի քանի ուրիշ պատգամավորներ: Շաբաթ-կիրակի Մոսկվայից ստացված լուրերից հետո, թե Հայաստանը ԱՄ-ի հետ սկսել Է պրոբլեմներ ունենալ, նրանք եկել են հետախուգելու, թե արդյո՞ք հնարավոր Է, որ մինչեւ նոյեմբեր 28-29-ը, երբ նախատեսված Էր ԵԱ-Հայւսստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի դիրքորոշումը կարող Է նորից 180 աստիճանով փոխվել, այսինքն՝ Աերժ Սարգսյանը գնա եւ ստորագրի Ասոցացման համաձայնագրի փաթեթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում