տուն Մամուլ «Հայկական ժամանակ». «Կառավարման բարելավում»՝ շնորհիվ պորտաբույծների

«Հայկական ժամանակ». «Կառավարման բարելավում»՝ շնորհիվ պորտաբույծների

166
0

hjՀամաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար ժան Միշել Հափիի եւ ՀԲ-ի Հարավային կովկասի տարածաշր- ջանային տնօրեն Հենրի Քերալիի երեկվա ասուլիսի ժամանակ լրագրողներին բաժանվեց մի կարճ ամփոփագիր, որտեղ ներ­կայացված են «ՀԲ-ի կողմից տրամադրված աջակցության մի շարք հիմնական արդյունքներ»: Այդ «արդյունքներից», թերեւս, ամենաուշագրավը վերաբերում է ՀՀ բարձրաստիճան պաշտոն­յաների էթիկայի հանձնաժողովին: ՀԲ-ն այդ հանձնաժողովի ստեղծումը համարում է «կառավարման բարելավման» կարեւոր ապացույց: «Կառավարման բարելավման» մեկ այլ կարեւոր ապացույց ՀԲ-ն համարել է այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների 99.7 տոկոսը ներկայացրել են իրենց եկամուտ­ների հայտարարագրերը: Իրոք որ, ցնցող արդյունք է: Եւ ՀԲ֊ի հա­մար ամենեւին կարեւոր չէ, որ ՀԲ-ի աջակցությամբ ստեղծված այդ պորտաբույծ հանձնաժողովն իր ուսումնասիրած գործերից եւ ոչ մեկով որեւէ պաշտոնյայի կողմից շահերի բախում կամ էթի­կայի խախտում չի արձանագրել: Հենց այդ հանձնաժողովն էր,որ ուսումնասիրելով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի գործը, եզ­րակացրեց, որ Երեւանի Հանրապետության հրապարակում բազ­մաթիվ տեսախցիկների առաջ ՀՀ քաղաքացուն «ոչխար» ան­վանելը էթիկայի խախտում չէ: Այդ հանձնաժողովն էր, որ ուսում­նասիրելով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը, եզրա­կացրեց, որ նա բոլորովին բիզնեսով չի զբաղվում եւ չի օգնում իր բազմաթիվ հարազատներին զբաղվել բիզնեսով: Ի դեպ, այդ նույն հանձնաժողովին այդ նույն Գագիկ Խաչատրյանի ներկա­յացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն նա ոչ մի գույք չունի՝ ոչ մի: Ոչ տուն, ոչ մեքենա…: Ահա այսպիսի «բա­րելավումների» ֆոնին Համաշխարհային բանկը որոշել է հաջորդ 4 տարիների համար Հայաստանին հատկացնել եւս 873 միլիոն դոլարի աջակցություն: Վարկի տեսքով: Իսկ դա նշանակում է, որ գալիք սերունդների ուսերին մենք ահռելի ծավալների պարտք ենք դնելու, որպեսզի այսօր նմանատիպ հանձնաժողովներ ստեղծվեն, պորտաբուծությամբ զբաղվեն եւ ՀԲ-ի տեսանկյունից «կառավարման բարելավում» ապահովե:

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here