Երեւանում գտնվող ԵԱՀԿ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին մեր թղթակիցը հարցրել է, թե ՀՀ ոստիկանական նոր համազգեստը որքանով է խթանում բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը:
Հարցը բուռն ծիծաղ է առաջացրել Ֆլուրի մոտ: Ի վերջո հանդարտվելուց հետո նա պատասխանել է՜ «Դա կարող է բարեփոխումների խորհրդանիշ լինել, բայց համազգեստ փոխելը ինքնին բարեփոխում չի, դա համազգեստի բարեփոխում է, այլ ոչ թե ոստիկանության»,- ասել է Ֆիլիպ Ֆլուրը: ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, սակայն, այլ կարծիքի է եւ մեծագույն ջանասիրությամբ շուտ- շուտ ձեռնամուխ է լինում ոստիկանների համազգեստի փոփոխմանը: