Վիեննայի «Hofburg» պալատում երեկ տեղի ունեցավ Ubpd Սարգսյան-Իլհամ Ալիեւ այդքան սպասված հանդիպումը: Ու որքան Էլ տարօրինակ Է, բանակցություններն անցան «նորմալ»: Համենսւյնդեպս, հանդիպումից հետո պալատի մուտքի մոտ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս անցան բանակցությունները, Աերժ Սարգսյանը հենց այդպես պատասխանեց «Նորմալ»: Դարաբաղյան հակամարտության բանակցությունների պատմության մեջ ընդհանրապես հատուկենտ են դեպքերը, երբ բանակցություններն «աննորմալ» են անցել, օրինակ՝ Քի Վեսթում եւ Ռամբուեյում: Առաջինում բանակցությունները մեկ շաբաթ ձգվեցին, երկրորդի ժամանակ կողմերից մեկը (Ռոբերտ Քոչարյանը) կեսից դուրս եկավ սենյակից, եւ բանակցություններն ընդհատվեցին, հակառակ դեպքում մեծ Էր հավանականությունը, որ կրկին կտեւեին մեկ շաբաթ: Երեկվա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, սակայն, չէր կարող հավակնել համալրել վերոնշյալ շարքը, որովհետեւ .ինչպես արդեն գրել ենք, ամենահերթականն էր Հայաստանում եւ Ադրբեջանում համապետական ընտրույթունների պատճառով շուրջ երկու տարվա դադարից հետո: Հանդիպման արդյունքներով էլ ԵԱՀԿ Մինս- կի խմբի համանախագահները տարածեցին իրենց հերթական հայտարարություններից մեկը. «Համանախագահները ողջունե֊ ցին ՀՀ նախագահ Uhpd Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհւսմ Ալիեւին Վիեննայում (…) Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են դարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը …»,֊ասված էր հայտարարության մեջ: Այնպես որ, մինչեւ 2017 թվականը, երբ Հայաստանը կրկին կմտնի ընտրությունների շրջան, ԼՂ հարցի շուրջ բանակցությունները թափով կընթանան: Տարեկան երեք-չորս անգամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն, մեկ-երկու անգամ՝ նախագահների:
Մանրամասները թերթի այսօրվա համարում