ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով անցած շաբաթ մեկնել Էր Իրան, այդ երկրի նավթի նախարար Բիժան Չանգանեի հետ քննարկել է ձմռան ամիսներին Հայաստան մտնող գազի ծավալները մեծացնելու հարցը: Իրանից Հայաստան գազամատակարարման հարցը, ընդհանրապես, պատված Է մութ շղարշով: Խնդիրն այն Է, որ իրանական գազի 1000 խորանարդ մետրը Հայաստանը գնում 1180 դոլարով «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով: Իսկ ահա Ռուսաստանից մենք գազը այս տարվա երրորդ եռամսյակում գնում ենք 1000 խորանարդ մետրը ավելի թանկ գնով՜ 270 դոլարով: Պարզվում է սակայն, որ Հայաստանը գերադասում է թանկ գազը: ՀՀ եպետտեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանը գնել է 10 միլիոն խորանարդ մետրով ավելի ռուսական գազ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ ահա չթանկացած իրանական գազի գնման ծավալները նվազել են 22 միլիոն խորանարդ մետրով: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է տեղի ունենար հակառակ երետւյթը՝ իրանական էժան գազի մատակարարումները րդետք է ավելանային, իսկ ռուսական թանկ գազինը՜ նվազեին: Ակնհայտ է, որ Իրանից գնվող գազի ծավալները որոշում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, որը Հայաստանի ողջ գազահամակարգի սեփականատերն է:
Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում