Նոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել այսպես կոչված «նոր» ՀԴՄ-ներ: Խոսքը 369 հազար 600 դրամով վաճառվող ՀԴՄ-ների մասին է, որ Կառավարությունը փաթաթել է տն- տեսվարողների վզին:
Ս/թ սեպտեմբերի 5-ին Կառավարության կայացրած 968-ե որոշման համաձայն, եկող ամսվա սկզբից J նոր ՀԴՄ-ով պետք է աշխատեն ավելացված արժե- . քի հարկի դաշտում աշխատող ըստ էության բոլոր տնտեսվարողները, ինչպես նաեւ այն ներկրողները, ց որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 միլի- յ ոն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ-ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 հազար 600 դրամով, փոքրերը՝ ավելի էժան: նոյեմբերի 1-ին 6 օր է մնացել, բայց «ավելի փոքր» տնտեսվարողները, որոնց թիվը հասնում է 4000-ի, ՀԴՄ-ն ձեռք են բերում նույն 369 հազար 600 դրամով: «Նոր» ՀԴՄ-ները Հայաստան է ներկրում «ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ»-ը, որը համառորեն թաքցնում է, թե որտեղից եւ ինչ գնով է դրանք ձեռք բերում: