«Որքան էլ տարօրինակ հնչի, Պուտինի գնալուց հետո Հայաստանում դեռ շարունակվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կավարտվի այսօր։ Եթե ասենք, որ այդ համաժողովը շատ հետաքրքիր ու բովանդակալից է. ապա ակնհայտորեն սուտ կխոսենք։ Համաժողովի օրակարգի հարցերի քննարկումը ընթանում է, մեղմ ասած ձանձրալի մթնոլորտում։ Երեկ այդ քննարկումներին ներկա գտնված մեր թղթակիցը տեսել է թե ինչպես են մասնակիցները բառացիորեն ժամանակ են սպանում։ Օրինակ մի երիտասարդ քննարկումների ողջ ընթացքում «այփադով» խաղ էր խաղում։ Ընդ որում այնքան էր տարված այդ խաղով, որ մերթ ընդ մերթ մարմնի տարբեր մասերով կրկնում էր խաղի հերոսների շարժումներն ու «ապրումները»։ Կոնկրետ այս քննարկման թեման հայ-ռուսական համագործակցությունն էր տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն այնքան «բուռն» է անցել, այնքան «բովանդակալից» է եղել, որ միջոցառման վերջում մասնակիցները բավական երկար ժամանակ չեն կարողացել կազմել քննարկման ամփոփիչ փաստաթուղթը՝ ձևակերպել, թե ի վերջո իրենք ինչ են քննարկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։