տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Եվ ոչ մի SIM քարտ բանտերում

«Հայկական Ժամանակ». Եվ ոչ մի SIM քարտ բանտերում

79
0

hj«Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածների պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնելով՝ արգելել կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների, հանձնուքների և փաթեթների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ։ Ներկայումս կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված է ունենալ հեռահաղորդակցության միջոց՝ բջջային հեռախոս, ռացիա և այլն, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների։

Նախագծի ընդունմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նպատակ ունի կանխել արգելված իրերի քրեակատարողական հիմնարկներ ներթափանցման դեպքերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here