«Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ հրաժարվել է անգամ լսել քաղաբանտարկյալ Տիգրան Աաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակելու վերջինիս փաստաբան Մ. Շուշանյանի միջնորդությունը: Երեկ փաստաբանը փորձել է հանդես գալ միջնորդությամբ, դատավորը նիստը հայտարարել է փակված և հեռացել ատարանի դահլիճից: Խնդիրն այն է , որ Տիգրան Առաքելյանի վրա տարածվում է համաներումը և դատարանը տեսականորեն կարող էր նրան ազատ արձակել անգամ առանց մինորդության: Սակայն մարդկանց թեկուզ մի քանի օր, թեկուզ մի քանի ժամ ավել անազատության մեջ պահելը մեր «արդարադատության» համակարգի մոլագարության հասնող սովորություններից է»,-գրում է թերթը
Մանրամասները թերթի այսօրվա համարում