տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Գևորգ Կոստանյանը «սերժապատում է» դատախազությունը

«Հայկական Ժամանակ». Գևորգ Կոստանյանը «սերժապատում է» դատախազությունը

165
0

hjՀՀ նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշ­ել է «սերժապատել» 11 դատախազությունը: Այս տարվա նոյեմբերի 12-ին նրա գլխավորած 11 դատախազությունը պայմանագիր է կնքել «Տիգրան Մեծ հրատարակչու­թյուն» ՓԲԸ-ի հետ, ըստ որի, վերջինս պետք է Սերժ Սարգսյանի 100 հատ դիմանկար մատակարարի դատա­խազությանը: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնին նշա­նակվել է հոկտեմբերի մեկին եւ դրանից հետո Աերժ Սարգսյանի 100 դիմանկարների գնումը դատախազու­թյան իրականացրած միակ գործարքն է «Մեկ անձից իրականացվող գնումներ» տողով: Ընդհանրապես, «Մեկ անձից կատարվող գնումները» իրականացվում են այն ժամանակ, երբ կարիք կա անհետաձգելի գործարք անել, երբ անհնար է ժամանակ կորցնել գնման մրցույթ հայ­տարարելու, հաղթողին որոշելու համար: եւ ուրեմն, ո՞րն է շտապելու պատճառը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ­պես է ծնվել Սերժ Սարգսյանի 100 դիմանկարներ գնելու «գաղափարը»: Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատա­խազ նշանակվելուց անմիջապես հետո սկսել t շրջել իր ենթակաների աշխատասենյակներով՝ ստուգելու համար, թե արդյոք իրեն նշանակած Աերժ Սարգսյանի շունչն ու պատկերը հավուր պատշաճի ներկայացված է բոլոր սենյակներում: Ու նկատել է, որ մինչ իր նշանակումը դա-

մունք ցույց չեն տափս Սերժ Սարգսյանին՝ մի տեղ նկարը հնացել-խունացել է, մի տեղ ընդհանրապես բացակայում է…: Եւ նա, դրանից նյարդայնացած, անմիջապես վերա­դարձել է իր աշխատասենյակ եւ աշխատակազմի ղեկա­վարին անմիջապես հրահանգել՝ «գնացեք, Աերժ Սարգս­յանի 100 հատ թափ-թազա, յուղը վրեն նկար զակազ տվեք»: Դե մինչեւ այսկողմ-այնկողմ, մինչեւ փաստաթղ­թերը պատրաստեն, մի քիչ ժամանակ է անցել եւ նոյեմ­բերի 12-ին դատախազությունը «թաւի-թազա» դիման­կարներ գնելու պահանջ է ներկայացրել: Այնպես որ, լրիվ հասկանալի է, թե որն է դիմանկարներ գնելու շտապողա­կանության պատճառը: Բայց կա նաեւ այլ տարբերակ: Խնդիրն այն է, որ գնված դիմանկարներից յուրաքանչյու­րի չափսերը՝ 40 սմ-ն 50 սմ-ի վրա է: 100 այդպիսի դիման­կարները մեկտեղելու դեպքում կարելի է դրանով ծածկել ուղիղ 40 մետր քաոակուսի: Այդքան կլինի Գեւորգ Կոս- տանյանի աշխատասենյակի մի պատի մակերեսը: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր դիմանկարի գինը, ըստ պայմանագրի, 500 դրամ է, ապա Կոստանյանը կարող է 50 հազար դրամով «սերժապատել» մի ամբողջ պատ: Արդյունքը կլինի ցնցող՝ համ էժան, համ տպավորիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here