տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Արտագաղթի տեմպը 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա...

«Հայկական Ժամանակ». Արտագաղթի տեմպը 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը

89
0

 

hj«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնած և ՀՀ ժամանած քաղաքացիների թվերի տարբերությունը կազմել է 122 հազար 191՝ հօգուտ մեկնածների։

Այսինքն, դա այս տարվա նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվն է։ Իհարկե, մինչև տարեվերջ հեռացածների մի մասը կվերադառնան և տարեկան կտրվածքով արտագաղթի թիվը դրանից փոքր կլինի։ Բայց անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ նույն ցուցանիշը կազմել է միայն 109 հազար 405 քաղաքացի։ Սա նշանակում է, որ արտագաղթի տեմպը մոտ 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը։

Սա էլ նշանակում է, որ տարվա կտրվածքով արտագաղթած քաղաքացիների թիվը հենց այդքանով մոտ 12 տոկոսով ավելին կլինի, քան անցած տարի էր։ Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանից հեռացել է 50 հազար քաղաքացի։ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքում մի ուշագրավ ցուցանիշ էլ կա՝ շեշտակի աճել է ավտոբուսներով հեռացածների թիվը և նվազել օդանավերով հեռացածներինը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here