տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի Է ունենալու

«Հայկական Ժամանակ». Արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի Է ունենալու

135
0

հժամ«Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին»,– երեկ նման պատասխան ենք ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։ Իսկ հարցը վերաբերում Էր ԵՄ դոնորների համաժողովին։

ԵՄ գրասենյակից փորձել Էինք ճշտեք սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ըստ որի, Հայաստանը մտադիր Է մաս կազմել Մաքսային միությանը, արդյո՞ք Դոնորների համաժողովը տեղի Է ունենալու։ Եթե այո, ապա՝ երբ և որտեղ։ Նույն հարցը վերահասցեագրեցինք ՀՀ կառավարությանը՝ հավելյալ հարցով՝ եթե համաժողովը տեղի չի ունենալու, ապա՝ ինչու։ Պատասխան, բնականաբար, չստացանք։ Դոնորների համաժողովը նպատակ ուներ Հայաստանին մինչև 1.5 միլիարդ եվրո տրամադրել։ ԵՄ-ի երեկվա ակնարկը թերևս խիստ թափանցիկ Է. համաժողովը ՀՀ-ի մեղքով չի կայանալու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here