Ադրբեջանական «Ազերօյլ» վոլեյբոլի կանանց թիմը «զարմացրել է» երկրպագուներին իր համազգեստով, որի վրա հստակ զատվում են Հայաստանի դրոշի գույները: Sport.1news.az-ը գրում է. Արդյոք ում գլխում է ծնվել այդ «հանճարեղ» միտքը՝ ադրբեջանական թիմին հագցնել հենց այդ համազգեստը: Եթե այդ տարբերակն առաջարկվել է արտասահմանյան ընկերության կողմից, ապա ինչո՞ւ է այն հաստատվել թիմի կողմից և ինչո՞ւ է որոշվել օգտագործել հենց այդ գույները և ոչ թե, օրինակ, ադրբեջանական դրոշի գույները: