տուն Արցախ Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջեւ դրված մարտական ցանկացած...

Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջեւ դրված մարտական ցանկացած խնդիր. Արցախի նախագահ

251
0

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում է գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կարծում եմ՝ տրամաբանական է, որ Եռատոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանների հետ:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել ենք Պաշտպանության բանակի զորամասեր՝ նախարար — պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ:

Բանակի ստեղծման օրվա առթիվ շնորհավորել ենք մեր զինվորականներին, ծանոթացել ծառայության պայմաններին, լսել նրանց հուզող հարցերը: Կարեւորել ենք իրականացվող բարեփոխումները, նորագույն սպառազինությամբ շարունակաբար համալրումը, զինանձնակազմի սոցիալական խնդիրների լուծման նպատակով հատկացվող միջոցների ավելացումը:

Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջեւ դրված մարտական ցանկացած խնդիր:

Աստված պահապան մեր բանակին»: