Հերթական անգամ եվրագավաթների մրցաշարները հայկական ֆուտբոլային ակումբների համար ժամանակից շուտ ավարտվեցին : Ավարտվում են, կարելի է ասել, դեռ չսկսված, և դա արդեն կարծես օրինաչափություն է դառնում մեր թիմերի համար: Այն, որ ակումբային ֆուտբոլը մեզ մոտ չկայացավ, փաստում են ոչ միայն վերջին քսանամյակի ընթացքում մեր թիմերի արձանագրած, մեղմ ասած, դժգույն արդյունքները, այլև մեր առաջնության հանդեպ ֆուտբոլասերների հետաքրքրության պակասը:
Մեր թիմերը անքան ցածրակարգ են, որ արդեն սկսել են պարտվել Սան Մարինոյի, Ֆարերյան կղզիների, Անդորայի թիմերին:
Իսկ ֆուտբոլասերները ֆուտբոլ շատ սիրում:
Ի՞նչ անել: Ի՞նչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Ինչպե՞ս երկրպագուին վերադարձնել մարզադաշտ:
Կարծում եմ, մեզ պետք է մի նոր թիմ, որն իր կարգով անհամեմատ ավելի բարձրակարգ կլինի ներկայիս հայկական թիմերից և պատվով Հայաստանը կներկայացնի այլ երկրի առաջնությունում, օրինակ Ռուսաստանի կամ Վրաստանի առաջնություններից մեկում:
Նման փորձ արդեն եղել է խորհրդային տարիներին, երբ Երևանի «Արարատը» մեծ հաջողությամբ հանդես էր գալիս ԽՍՀՄ առաջնությունում:
Նման բան կա նաև այսօր ամբողջ աշխարհում, օրինակ Կանադական «Տորոնտոն» հանդես է գալիս ԱՄՆ առաջնությունում, իսկ Եվրոպայում այդպիսի թիմերն անհամեմատ ավելի շատ են:
Այսպես, Ուելսյան Քարդիֆ Սիթին, Սուոնսի Սիթին և էլի մի քանի թիմեր խաղում են Անգլիայի առաջնություններում: Անդորրական «Անդորրա» թիմը խաղում է Իսպանիայի լիգաներից մեկում, Սան Մարինոի «Սան Մարինո Կալչիոն» խաղում է իտալական լիգաներից մեկում, Կիպրոսի թիմը խաղում է Հունաստանում, ֆիննականը Շվեդիայում, ռուսականը` Լիտվայում և այլն:
Հերթը մերն է, մեզ պետք է նոր «Արարատ»:
Դավիթ Խոսրովյան