ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը 2014 թվականը հայտարարել է բարեգործության տարի և Visa Pro Bono բարեգործական քարտի շրջանակներում Բանկը շարունակում է իրագործել իր ծրագրերը: Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար հատուկ անակնկալ էր պատրաստվել: Բանկը մանկատան 10 սաների և 4 դայակների համար կազմակերպել է հանգիստ Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում:
Հունիսի 1-ի առթիվ կազմակերպվող բարեգործական միջոցառումները կրում են ամենամյա, շարունակական բնույթ: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում մեծ ուշադրություն են դարձնում բարեգործական միջոցառումների կազմակերպմանը և պարբերաբար ներկայանում նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով: