տուն Լուրեր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իջեցնում է կորպորատիվ և սպառողական վարկերի, ինչպես նաև ներգրավվող ժամկետային...

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իջեցնում է կորպորատիվ և սպառողական վարկերի, ինչպես նաև ներգրավվող ժամկետային ավանդների տոկոսադրույքները

55
0

url

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հաշվի առնելով տնտեսության զարգացման գործընթացում ֆինանսական համակարգի ունեցած դերը և կարևորությունը, վերլուծելով ֆինանսական շուկայում գերակայող տոկոսադրույքների և սակագների փոփոխությունների միտումները, ինչպես նաև հաշվի առնելով հաճախորդների կողմից ֆինանսական ռեսուրսների նկատմամբ դրսևորած պահանջարկի ծավալները, նախատեսում է առաջիկայում իջեցնել որոշ կորպորատիվ և սպառողական վարկերի, ինչպես նաև ներգրավվող ժամկետային ավանդների տոկոսադրույքները 2%-ով: Բանկի կողմից նմանատիպ քայլերի ձեռնարկումը նպատակաուղղված է տնտեսության զարգացման տեմպերի խթանմանը, որն իր հերթին շղթայական ազդեցությամբ կնպաստի ֆինանսական համակարգի աճին և զարգացմանը, որի հեռանկարային նպատակը բնակչության սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակի բարձրացումն է: