Դեկտեմբերի 26-ին Գրանտ Թորնթոն ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մարկոսյանը Բրիտանական Ceretefication International միջազգային հավաստագրման մարմնի կողմից շնորված ISO/IEC 27001:2005 հավաստագիրը հանձնեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, Տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Բադալյանին, տեղեկացնում է lragir.am-ը:
Բրիտանական Ceretefication International-ի առաջատար աուդիտորները վերլուծել էին բանկի գործունեությունը և այն ճանաչել միջազգային ստանդարտի չափանիշներին համապատասխանող ֆինանսական կառույց:
«Բանկում տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդնումը բավական բարդ ընթացակարգ էր, սակայն բանկի ղեկավարության կողմից ցուցաբերած մեծ աջակցության ու բարձր որակավորմամբ աշխատակիցների շնորհիվ բոլոր բարդությունները հաղթահարվեցին, և մենք ուրախ ենք, որ ստանում ենք այս հավաստագիրը»,- նշել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի տեղակալը:
ISO/IEC 27001:2005 հավաստագրի առակայությունը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ համար նշանակում է, որ բանկում տեղեկատվական անվտանգության մակարդակը համապատասխանում է ISO/IEC 27001:2005 միջազգային ստանդարտի պահանջներին՝ ընդգրկելով բանկային գործառնությունների ժամանակ մշակվող տեղեկատվական ակտիվները, որոնք կապված են հաճախորդների անձնական և ֆինանսական տվյալների մշակման հետ: