տուն Տնտեսական Հայէկոնոմբանկի և Թել-Սելի նոր համագործակցությունը

Հայէկոնոմբանկի և Թել-Սելի նոր համագործակցությունը

232
0

Հայէկոնոմբանկի և Թել-Սել ընկերության համագործակցության արդյունքում Telcell Wallet-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրական ժամանակում կատարել փոխանցումներ ՀՀ ցանկացած բանկային հաշվեհամարի:
Ծառայությունը հասանելի է և՛ իրավաբանական և՛ ֆիզիկական անձանց համար:
Փոխանցման համար պարզապես պետք է մուտքագրել բանկային հաշվի համարը, փոխանցվող գումարի չափը և նպատակը: Գործարքը կկատարվի վայրկյանների ընթացքում:
Հայէկոնոմբանկը, հաշվի առնելով ֆինանսաբանկային համակարգի զարգացման արդի միտումները, թվային լուծումների նկատմամբ հաճախորդների հետաքրքրության աճը և ելնելով ստեղծված իրավիճակից, հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել առցանց հարթակներից:
«Մենք բարձր ենք գնահատում Telcell ընկերության հետ երկարամյա համագործակցությունը և միշտ պատրաստ ենք աջակցել հեռահար սպասարկման հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը, որի արդյունքում Բանկի ֆինանասկան ծառայությունները հաճախորդի համար դառնում են ավելի հասանելի և մատչելի»,- նշել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը: