Վերջերս ամերիկյան բլոգերից մեկում հեղինակներից մեկը հոդված է հրապարակել, որտեղ պարզաբանում է, թե ինչպես կարելի է ճանաչել հայերին ԱՄՆ-ում:
Դուք հաստատ ճանաչում եք ինչ-որ մեկին, ով ապրում է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում կամ նույն նահանգի Հոլիվուդի Փոքրիկ Հայաստանում:
Երբ ազգանունդ վերջանում է «յան» -ով:
Երբ ընտանեկան փոքրիկ հավաքույթին ամենաքիչը 50 մարդ է մասնակցում:
Երբ տատիկդ քյաբաբով սենդվիչ է պատրաստում ու ասում, որ դա համբուրգեր է:
Մայրդ 24 ժամ շարունակ մաքրում է տունը, նույնիսկ երբ այն մաքուր է:
Երբ ուսերիդ ավելի շատ մազ ունես, քան գլխիդ վրա:
Երբ աղմկոտ ռեստորաններում չափազանց բարձր խոսելու համար բարկանում ես մարդկանց վրա:
Երբ ինչ-որ տեղ մեկնելիս, տատիկդ իր հետ պարտադիր պահածոյացված խաղողի թուփ է վերցնում:
Երբ «System of a Down» խմբի երկրպագուն եք:
Երբ սուրճ խմելուց հետո, ավտոմատ շրջում եք ձեր բաժակը` ապագան գուշակելու համար:
Երբ սովորական հարսանիքը 500 մարդուց ավելի հյուր ունի:
Երբ արդեն լրացել է 30 տարեկանդ, բայց դու ապրում ես ծնողներիդ հետ:
Երբ տատիկդ նեղանում է, որ չես ուտում:
Ձեր տանը միշտ ընկույզի ու չրերի անվերջանալի պաշար կա:
Երբ նախաճաշին սուջուխով ձվածեղ եք ուտում:
Երբ 1915թ. ապրիլի 24-ը կարևոր օր է քեզ համար, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության օրն է:
Դուք երբեք դատարկ ձեռքերով ոչ ոքի չեք այցելում:
Դուք երբեք առիթը բաց չեք թողնում բոլորին ասելու, որ հայերն առաջինն են եղել, որ 301թ. քրիստոնեությունը ընդունել են որպես պետական կրոն:
Ձեր անունը օտարերկրացիները միշտ դժվարությամբ են արտասանում, այդ իսկ պատճառով երբեմն «թարգմանում» են` օգտագործելով տվյալ լեզվում օգտագործվող անունները:
Մի ամբողջ կյանք է անցնում, մինչև հրաժեշտ ես տալիս բարեկամիդ:
Երբ երեխայի ատամն առաջին անգամ դուրս է գալիս, ատամհատիկն եք անում, նրա առջև որևէ բան ընտրելու համար տարբեր առարկաներ եք լցնում, որն էլ կկանխատեսեի նրանց ապագան:
Հարսանիքներին դուք արդեն հագեցել եք մատուցվող առաջին ուտեստից, որն ընդամենը պետք է ձեր ախորժակը բացեր, մինչդեռ 3 ուտեստ դեռ պետք է մատուցվի:
Երբ հավատում եք սնահավատություններին, ինչպես, օրինակ, չար աչքին:
Ձեզ միշտ ստիպում են գնալ ձեր բարեկամներից մեկի հարսանիքին, ում չեք էլ ճանաչում:
Զարմիկիս մորաքրոջ զարմիկի զարմիկի դստեր զարմիկի զարմիկն ամուսնանում է, այնպես որ, բնականաբար, պետք է գնամ նրա հարսանիքին:
Երբ հայկական քիթ ունես ու երբեք չես խոստովանում, որ քթի պլաստիկ վիրահատություն ես ունեցել:
Երբ ձեր բակում կիտրոն, անանուխ կամ նուռ եք աճեցնում:
Երբ «ոչ» ասելու համար բերանով տարօրինակ ձայն եք հանում:
Երբ տատիկն ու պապիկը հայկական ոչ մի սերիալ բաց չեն թողնում:
Երբ Սուրբ Ծնունդը նշում եք հունվարի 6-ին, նույնիսկ եթե այլ երկրում եք գտնվում:
Երբ տատիկդ ամեն ինչ գործում է քեզ համար` նույնիսկ ամանները լվացող հեղուկի համար հատուկ պատյան:
Երբ Հայաստանից մեկնում ես ու փնտրում մի տեղ, որտեղ կարող ես լահմաջո կամ, ինչպես դրսում են սիրում ասել, հայկական պիցցա ուտել:
Ձեր տանն օգտագործում եք յոգուրտի կամ թթվասերի` խնամքով լվացած պլաստիկե տարաները:
Երբ գիտես, որ Վիլյամ Սարոյանի այս խոսքերը ճշմարիտ են. «Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը: Ինչ էլ որ անես, միևնույն է՝ նա միշտ կուրախանա, կերգի և հաճույքով կապրի: Եթե երկու հայ երկրի որևէ մասում հանդիպեն, կստեղծեն նոր Հայաստան»: