Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2019 թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս․թ․ նոյեմբերի 2-ին»։