Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013 թվականին արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված ծանրորդների ցանկը: 40 մարզիկների թվում կան նաև 6 հայաստանցի մարզիկներ, որոնցից 5-ը որակազրկված են մինչեւ 2015 թվականը, իսկ մեկը որակազրկվել է ցմահ:
Ցանկում հայտնված հայաստանցի մարզիկներն են.
Անդրանիկ Կարապետյան, 2013 թվականին Եվրոպայի առաջնության 4-րդ տեղն է գրավել, իսկ Աշխարհի երիտասարդների առաջնությանը դարձել է բրոնզե մեդալակիր,
Գոռ Մինասյան, Աշխարհի երիտասարդների 2013 թվականի առաջնությանը դարձել է երկրորդ մրցանակակիր,
Դավիթ Գասպարյան,
Աշոտ Բեգազյան,
Մարգարիտա Ղազարյան,.
Նաիրա Հարությունյան:
Նաիրա Հարությունյանը որակազրկվել է ցմահ:
Ըստ միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցանկի՝ Հայաստանից ավելի շատ որակազրկված ծանրորդներ ունի Ղազախստանը: