տուն Հասարակություն Հայաստանցիների 72,2%-ը բավարարված է իր կյանքով․ «Գելափ»

Հայաստանցիների 72,2%-ը բավարարված է իր կյանքով․ «Գելափ»

212
0

Գելափ ինթերնեյշնել ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն հայաստանցիների 72,2%-ը բավարարված է իր կյանքով:

Այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարված եք արդյոք Ձեր կյանքով» հարցին «Լիովին բավարարված եմ» պատասխանն է տվել հարցվածների 20,7%-ը, 51,5%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված է, իսկ 10,5%-ն էլ նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ»,- նշեց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1 517 քաղաքացի: