Կառավարության այս տարվա գերակայությունների ցանկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համացանցի օգտագործման հնարավորության ապահովումը: «Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների հետ քննարկումների կազմակերպում, որի արդյունքում վերջիններիս կողմից կիրականացվեն համապատասխան միջոցառումներ բնակչության մոտավորապես 50 տոկոսի կողմից համակարգչի միջոցով համացանցի օգտագործման հնարավորության ապահովման ուղղությամբ»,- ասված է գերակայության հիմնավորման մեջ: