Բելգիայում բավական մեծ թվով հայեր են ապրում: Վերջին տարիներին Հայաստանցի մեծ թվով մարդիկ են տեղափոխվել այս երկիր բնակություն հաստատելու նպատակով: Բելգիայի իշխանությունները այնքան էլ գրկաբաց չեն ընդունում նրանց և փնտրում են տարբեր պատճառներ՝ հայաստանցիներին իրենց երկրից վտարելու համար: Ինչպես AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկըˋ տեղի իշխանությունները, լինում է ժամանակ, որ անգամ օրինական փաստաթղթեր ունեցողներին են դուրս հանում երկրից.«Շատ հաճախ օրինական բնակության իրավունք ունեցողներին էլ են հանում երկրից: Միգրանտները որոշ շրջանակաների համար դարձել են բիզնես: Միայն վերջին երկու տարվա ընթացքում համապատասխան նախարարությունը երկրի բյուջե է վերադարձրել 100 մլն եվրո: Բան այն է, որ ԵՄ-ից ամեն միգրանտի համար պետությունը ստանում է 50 հազար եվրո, որպեսզի նրա վրա կատարվող ծախսերը չմնա տվյալ պետության վրա: Նրանք միգրանտների վրա ծախսում են 2-3 հազար եվրո և դուրս հանում երկրից, իսկ մնացած գումարը ուղարկում են իրենց պետական բյուջե»,-ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ մոտակա ժամանակնեում հայ համայնքը և հայ ներգաղթյալները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել: