տուն Տնտեսական Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում արդեն գործում են փողերի տեղափոխման նոր կանոններ

Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում արդեն գործում են փողերի տեղափոխման նոր կանոններ

364
0

Եվրաստական տնտեսական միության երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, ուժի մեջ են մտել ֆիզիկական անձանց կողմից գումարները սահմանն անցկացնելու նոր կանոններ։

Այդ մասին հաղորդում է Դաշնային մաքսային ծառությունը։

Ֆիզիկական անձինք սահմանը հատելիս պետք է հայտարարագեն իրենց գումարը, եթե այն գերազանցում է 100 հազար դոլարը, ինչպես նաև հաստատեն դրա ծագումը։

Նշվում է, որ այդ պահանջը վերաբերում է նաև կտրոններին, մուրհակներին և անանուն արժեթղթերին, որոնք կարելի է կանխիկացնել։

Դրամական միջոցների ծագումը հաստատելու համար քաղաքացիներին հարկ կլինի ներկայացնել բանկային կամ քաղաքացիաիրավաբանական գործարքները հաստատող փաստաթղթեր։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոր կանոնների ներդրմանը հավանություն է տվել 2019 թ. օգոստոսին։ Փոփոխությունների նպատակը պայքարն է միջոցների տեղաշարժի դեմ, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության  ֆինանսավորման կամ հանցավոր միջոցների օրինականացման նպատակով։