տուն Հասարակություն Հայաստանում օդի աղտոտվածությունը նվազել է. տվյալներ

Հայաստանում օդի աղտոտվածությունը նվազել է. տվյալներ

229
0

Օրեր առաջ Araratnews.amանդրադարձել էր օդի աղտոտվածության նվազմանը Հայաստանում արտակարգ դրությունից հետո: Տարբեր երկրներում հրապարակվել են պաշտոնական վիճակագրական տվյալներ:

Araratnews.am-ը Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնից տեղեկանում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 2020 թ. մարտի 22-ից սկսած նվազում է՝ պայմանավորված #COVID19-ի դեմ պայքարի համար կիրառվող միջոցառումներով։

Մարտի 22-31-ն ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:

Արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:
Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: