Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա եւ չի եղել 2019 թ-ին: Այսօր ԱԺ-ում ասաց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:
Նա հորդորեց նայել կոմունալ վճարները, որոնք ցույց են տալիս՝ սոցիալական ճգնաժամ չկա:
Տնտեսական ճգնաժամ, ըստ ԱԺ նախագահի, եւս չկա: «Անգամ կորոնավիրուսի այս պայմաններում կառավարությանը հաջողվում է տնտեսական մակարդակը պահել կայուն»,- վստահեցրեց խորհրդարանի ղեկավարը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ քաղաքական ճգնաժամ եւս չկա, որքան էլ իմիտացիա անեն նախկին ղեկավարն ու նրա հետ կապված անձինք: