տուն Լուրեր Ինչու են իշխանությունները փորձում Շանթին առանձնացնել իր ընկերներից. Իրավապաշտպան

Ինչու են իշխանությունները փորձում Շանթին առանձնացնել իր ընկերներից. Իրավապաշտպան

267
0

shant harutyunyan

 

 

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  որոշում է կայացվել Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը որոշում է կայացրել՝ բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության: Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ, որ առաջիկա օրերին Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան:

 

Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, ով գնահատել է ստեղծված իրավիճակը և ներկայացրել  իր տեսակետները հիշյալ գործի հետ կապված.«Ոչ միայն որպես իրավապաշտպան, այլ նաև Շանթ Հարությունյանի մտերիմ, իրեն ճանաչող մարդ, կարող եմ ասել, որ ինքը հոգեկան խնդիրներ չունի: Ինքը միշտ պատասխանատու է եղել իր գործողությունների համար, ու կարծում եմ, որ եթե լինի անաչառ բժշկական քննություն, ապա կասկած չկա, որ Շանթը հայտարարվելու է առողջ մարդ, բայց արդյոք Հայաստանում անաչառ բժշկական քննություն կլինի, թե ոչ՝ ես չեմ կարող ասել։ Մի բան հաստատ է, որ եթե իշխանություններն իրենց առաջ խնդիր են դրել Շանթին առանձնացնել իր ընկերներից, և ընկերներին դատել մի ձևով, Շանթին՝ մեկ այլ, ապա դա դատապարտելի քայլ է, ամոթալի քայլ, որովհետև այդ երևույթը հայտնի էր սովետական միությունում և կարծում ենք, որ դա չպետք է կիրառել այսօր մեր հասարակության մեջ»,-նշել է Վարդան Հարությունյանը: Վերջինս հույս է հայտնել, որ Շանթ Հարությունյանի մոտ ամեն ինչ նորմալ կլինի, բայց միևնույն ժամանակ, իրավապաշտպանն ասել է, որ հակառակը լինելու վտանգը շատ մեծ է: Վարդան Հարությունյանի կարծիքով Շանթ Հարությունյանին ուզում են մեկուսացնել իր ընկերներից, դրանով նրա կազմակերպած  ակցիան և դատավարությունը կտեղափոխեն այլ հարթություն և կփորձեն այլ որակներ հաղորդել դրան:«Այս երկրում ոչ մի բացասական երևույթ բացառել պետք չէ»,-եզրափակել է իրավապաշտպանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here