Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված անձի մոտ թեստը բացասական է եղել. կրկնակի թեստ հանձնելուց հետո, եթե պատասխանը դարձյալ բացասական լինի, ապա նա դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առաջին պացիենտի, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, թեստը բացասական է եղել, և, եթե կրկնակի թեստի պատասխանը նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտը առողջացված դուրս կգրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: